ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խաչվերաց (Սրբխեչ) տոնին պատրաստվող հայկական ավանդական ուտեսները

Խաչվերաց (Սրբխեչ) տոնին պատրաստվող հայկական ավանդական ուտեսները
15.09.2012 | 11:23

Քաշիկա

Վերցնել 1 կգ յուղոտ միս, 1 կգ ձավար, աղ: Կաթսայի մեջ շերտ առ շերտ դասավորել ծեծած, տաք ջրով թրջած ցորենն ու մսի կտորները: Կերակուրը եփել ջեռոցում կամ թոնրում: Ավանդույթի համաձայն տոնական ճաշը եփել են առանց խառնելու, որպեսզի տարին անցնի առանց խառնակությունների:

Մշոշ
Վերցնել 2 բաժակ ոսպ, 1/3 բաժակ ծիրանաչիր, 1/3 բաժակ սալորաչիր, 1/3 բաժակ ընկույզ, 2 ճաշի գդալ յուղ, 2 գլուխ սոխ, կանաչի, աղ: Ոսպը խաշել, ավելացնել մանրացրած չրեղենը և սոխառածը: Մատուցելիս խառնել մանրացրած կանաչին:

Ղափամա

Վերցնել միջին չափի մեկ դդում, 1 բաժակ բրինձ, 1 բաժակ չիր, 1 բաժակ ընկույզ, 2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար, աղ:
Դդումի գլխամասը կտրել կափարիչի ձևով: Մաքրել, հեռացնել միջուկը: Չիրն ու ընկույզը մանրացնել և լցնել յուղի մեջ: Վերջինիս ավելացնել նաև դարչինով ու բահարով համեմած բրինձը: Զանգվածը տեղավորել դդումի մեջ և լցնել այնքան ջուր որ այն ծածկի: Դդումի բերանը ծածկել իր իսկ կափարիչով և դնել ջեռոցի մեջ մարմանդ կրակով եփվելու այնքան, մինչև որ ջուրը լրիվ ներծծվի:

ՈՒլի խորովու

Հաճարի ձավարը թրջել աղաջրի մեջ, մաղով քամել, լցնել յուղով պատած կավե ամանի մեջ` վրան ավելացնելով ջուր: (Մեկ բաժակ ձավարին` երկու բաժակ ջուր): Ձավարով լցված ամանը դնել տաք թոնիրը` վրան կախել ուլը և թողնել խորովվի: Խորոված ուլը կտրտել, դնել սկուտեղի մեջ և զարդարել մաղադանոսով: Ձավարը մատուցել առանձին` վրան լցնելով սոխառած:


Առաջարկը` Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 6300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ